top of page

Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 21, 2024
  • 1 min read
ree

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 22-24-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 22-23-ն առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։ Առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 22-24-ը՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

1/3216
bottom of page