top of page

Փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ․ Ասլանյան

Փողոցում հավաքվել են մարդիկ, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։

 

«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որը զրկվել է լափամանից, եղել է աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որն ուղղորդվում է օտար ուժերի կողմից»,- ասել է նա։

 

Ասլանյանը պնդել է, որ գործող իշխանությունները հեռանալու մտադրություն չունեն, քանի որ վայելում են ժողովրդի վստահությունը։

 

Նա միևնույն ժամանակ չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը, եթե շարժումը որոշակի հաջողություններ արձանագրի։

bottom of page