Ուկրաինայի մի շարք էներգետիկ օբյեկտներ են ոչնչացվել․ ՌԴ ՊՆ
- Armen Sukiasyan
- 2 hours ago
- 1 min read

Ռուսական բանակը հարվածներ է հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրը մատակարարող էներգետիկ օբյեկտներին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ռուսաստանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարձակողական անօդաչու թռչող սարքերը, հրթիռային ուժերը և հրետանին ոչնչացրել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների գործունեությունը ապահովող էներգետիկ օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև հեռահար անօդաչու թռչող սարքերի թռիչքի նախապատրաստման կետերին, ուկրաինական բանակի դիրքերին՝ 143 շրջաններում։