top of page

Չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված ՀՀ իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիր. Ղազինյանը՝ ՍԴ անդամներին

  • 1 day ago
  • 1 min read

«Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին»,- դիմելով Սահմանադրական դատարանի անդամներին, նշել է ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Արթուր Ղազինյանը։

«2026թ. հունիսի 7-ի ԱԺ ընտրությունների արդյունքների բողոքարկման ՍԴ նիստին շատ ուշադիր հետևում են նաև լուրջ, խորը և համապարփակ մասնագիտական գիտելիքներ և փորձառություն ունեցող իրավաբաններ:

Ձեր խոսքը մշակելիս, վարքագիծն ու դիրքորոշումը ցուցադրելիս դուք պետք է առաջնորդվեք ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ համապատասխան օրենքներով , իսկ այդ գործընթացում դուք առաջին հերթին հաշվետու և պատասխանատու եք իրավաբանական մասնագիտական հանրույթի առջև:

Եղեք զգոն և ուշադիր, չտրվեք քաղաքական գայթակղություններին, ձեր որոշումներից է կախված Հայաստանի իրավակարգի և ժողովրդավարության հետագա ճակատագիրը»,- գրել է նա։ 

Հիշեցնենք՝ նախօրեին Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումների հիման վրա միացված գործի քննությունը։ 

 
 
1/3646
bottom of page