Ողբերգական ելքով վթար Արարատի մարզում․ հրդեհված մեքենայում մոխրացած դիեր են հայտնաբերվել
- Sep 25, 2024
- 1 min read

Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո հայտնաբերել են երկու մոխրացած դի։ Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։




















