top of page

Նիկոլ Փաշինյանն այս տարի էլ սեպտեմբերի 27-ին չի գնա Եռաբլուր

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 26, 2024
  • 1 min read

Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի օրը, Նիկոլ Փաշինյանը չի գնա «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Պատճառն այն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում նրա ելույթը նախատեսված է սեպտեմբերի 26 լույս 27-ի գիշերը:

«Ֆիզիկապես չի հասցնի»,- MediaHub-ին հայտնեցին Փաշինյանի աշխատակազմից:

Հիշեցնենք, որ 2021 թվականից սկսած զոհված զինծառայողների ծնողները հիշատակի բոլոր օրերին, ինչպես նաև տոներին գիշերում են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի արգելեն Փաշինյանի մուտքը:

Օրեր առաջ՝ սեպտեմբերի 21-ին, ևս հերոսածին ծնողները գիշերել էին Եռաբլուրում, որպեսզի արգելեն Փաշինյանի մուտքը, սակայն հետո պարզ դարձավ, որ երկրի ղեկավարի օրակարգում պանթեոն այցելության հարց չկար անգամ:

1/3295
bottom of page