Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա` կրակոցի հետքերով
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են դեպքի հանգամանքները, սպանվածի և մյուս մասնակիցների ինքնությունները։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:




















