top of page

Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը. Արկադի Դումիկյան

  • May 29, 2024
  • 1 min read

Երգիչ Արկադի Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հարգելի´ հայրենակիցներ, երեկվանից չեն դադարում իմ անվան հետ կապված քննարկումները` Երևանում կայացած միջոցառումներից մեկին մասնակցելու պատճառով:

 

Ցանկանում եմ տեղեկացնել, որ միջոցառմանը ներկա եմ գտնվել բարեգործական կազմակերպություններից մեկի տնօրինության հրավերով, ներկա եմ գտնվել որպես հրավիրված երգիչ: Այնտեղ գտնվելու որևէ այլ դրդապատճառ չեմ ունեցել:


Դադարեցրեք անհարկի քննարկումները և իմ անունը քաղաքական այս կամ այն պրոցեսում շահարկելու փորձերը:

 

«Մութ սենյակում սև կատու փնտրելու» ձեր բոլոր փորձերը ձախողվելու են:

Սիրով Ձեր` երգիչ Արկադի Դումիկյան»:

1/3533
bottom of page