top of page

Իրանում մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվազն այս պահին չկա, բայց ունենք մեծ թվով հայրենակիցներ և կա շատ մեծ մտահոգություն. Սաղաթելյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jun 16
  • 1 min read
ree

Իրանում մեր ազգային կառույցի ներկայացուցիչների հետ կապի մեջ ենք, վսահեցնում եմ՝ մեծ խուճապ կամ արտագաղթի տրամադրություն առնվզան այս պահին չկա, բայց երկիրը գտնվում է լայնածավալ պատերազմի մեջ, ունենք մեծ թվով հայրենակիցներ, ազգային կառույցներ, և կա շատ մեծ մտահոգություն. հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՝ անդրադառնալով հարևան Իրանում պատերազմին և ՀՀ-ի համար հնարավոր վտանգների մասին հարցին։

«Արդյոք այս իշխանությունները ձեռնարկում են քայլեր այդ սպառնալիքները չեզոքացնելու կամ մեղմելու ուղղությամբ. նայելով սրանց անցնող 7 տարվա գործունեությունը՝ ձախողման, պարտության և անհաջողությունների պատմություն է։ Այս առումով քայլեր ձեռնարկում են  թե ոչ՝ հանրային կերպով չի երևում, և դժվարանում եմ ասել՝ ներքին կարգով կա, թե ոչ»,-ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ այդ վտանգը առնվազն Սյունքի մասով կա և մտահոգությունն է, որ Ադրբեջանը կօգտվի Իրանում տեղի ունեցող իրադրություններից։


bottom of page