Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար
- Aug 5, 2025
- 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է նշանակել Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական, նախկինում էլ՝ Իրանի Մեջլիսի նախագահ Աի Լարիջանիին։ Տեղեկությունը հայտնել է NourNews-ը։
Մինչ այս Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ալի Աքբար Ահմադիանն էր։
Նշենք, որ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը օգոստոսի 3-ին որոշում է կայացրել ստեղծել նաև հատուկ մարմին՝ Պաշտպանության խորհուրդ, որին իրավազորություն է տրվել զբաղվելու երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։




















