ՉԼ․ հայտնի են քառորդ եզրափակչի բոլոր զույգերն ու խաղերի ժամանակացույցը
- 4 days ago
- 1 min read

Չեմպիոնների լիգայում ավարտվեց 1/8 եզրափակչի փուլը։ Ութ թիմեր նվաճեցին հաջորդ փուլի ուղեգիր և կշարունակի պայքարը բաղձալի գավաթի համար։
Քառորդ եզրափակչի զույգերն ունեն հետևյալ տեսքը.
ՊՍԺ-«Լիվերպուլ»
«Ռեալ Մադրիդ»-«Բավարիա»
«Բարսելոնա»-«Ատլետիկո Մադրիդ»
«Սպորտինգ»-«Արսենալ»
Քառորդ եզրափակչում սպասվում է իսպանական դիմակայություն. կատալոնական «Բարսելոնան» կփորձի ռևանշի հասնել Մադրիդի «Ատլետիկոյի» նկատմամբ՝ գավաթի խաղարկության կիսաեզրափակչում կրած վերջին պարտության համար։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 7-ին և 8-ին, իսկ պատասխան խաղերը՝ ապրիլի 14-ին և 15-ին։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաղթող էր դարձել ֆրանսիական ՊՍԺ-ն։




















