Կադաստրի կոմիտեի պաշտոնյայի են ձերբակալել՝ կաշառքի գործով
- Aug 22, 2025
- 1 min read

Ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Նրանք ձերբակալվել են կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- ասել են կոմիտեից:




















