ՄԱԿ-ը կոչ է արել նպաստել Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ է արել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ազդեցություն ունեցող բոլոր երկրներին՝ ջանքեր գործադրել տարածաշրջանում լարվածության թուլացման համար:
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը կոչ է անում բոլոր երկրներին և տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս ազդեցություն ունեցող բոլոր դերակատարներին՝ խուսափել հետագա էսկալացիայից և անել հնարավորը՝ միջազգային իրավունքի պահպանումն ապահովելու համար»,- նշված է հայտարարությունում, որը մեջբերել է Reuters-ը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակն ընդգծել է նաև՝ խաղաղ բնակիչների շրջանում զոհեր են լինում, այդ դեպքերը պետք է մանրակրկիտ ու օբյեկտիվ հետաքննվեն։