top of page

«Տեղադրել են լսող սարքը»․ Բագրատ Սրբազանը՝ իրեն գաղտնալսելու մասին

  • Writer: Lida Nalbandyan
    Lida Nalbandyan
  • May 25, 2024
  • 1 min read

Լրագրողների հետ զրույցում Բագրտ Սրբազանը հաստաատեց՝ հյուրանոցի իր համարում իրոք փորձել են լսող սարք դնել՝ արձանագրելու համար իր խոսակցությունները։

«Չեն փորձել, տեղադրել են սարքը»,- այս առնչությամբ ասաց Բագրատ Սրբազանը։

«Տեղադրել են, մենք էլ իմացել ենք։ Մենք այս ընթացքում բացահայտել ենք բոլոր մեզ հետևող մեքենաները, էդ տղաների հետ խոսել ենք, ուրիշ տարբեր բաներ ենք բացահայտել»,- հավելեց նա։

Սրբազանը նշեց նաև՝ ինչ որ ներկայացված է տեսանյութում, այդպես էլ եղել է։ Ավելին, այդ նույն սենյակից, որից փորձել են գաղտնալսել իրեն, պարբերաբար լուսանկարել ու տեսանկարահանել են իրենց շարժը։ 

«Իմացեք՝ մեր երկրում որքան անապահով է մարդը»,- ասաց Բագրատ Սրբազանը, ապա դիմեց իրավապահ մարմիններին ու ուժային կառույցներին․

«Ձեզ էլ են հսկում, սիրելի՛ ԱԱԾ կամ որ մարմինն է, չգիտեմ։ Դուք խիստ հսկողության ներքո եք, իմացե՛ք»,- ասաց նա։

1/2633
bottom of page