top of page

Շերեմետևոյում տրանսպորտային կոլապս է, նյարդայնացած ուղևորների համբերության բաժակը լցվել է․

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 16 hours ago
  • 1 min read

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել. ինքնաթիռները շարունակում են ժամանել, սակայն ուղևորները ստիպված են քնել հատակին և ժամերով սպասել իրենց ուղեբեռին, հայտնում է Shot Telegram-ալիքը:

Ուղևորներից մեկը ալիքին պատմել է, որ արդեն ավելի քան 4 ժամ է, ինչ սպասում է իր ուղեբեռին: Նրա խոսքով՝ մի քանի գծեր պարզապես չեն աշխատում:

Ինքնաթիռները շարունակում են վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում և մարդկանց հոսքը զգալիորեն ավելացել է: Երեխաներն ու մեծահասակները պառկել են քնելու բաճկոնների և նստարանների վրա՝ սպասելով իրենց պայուսակներին: Ուղեբեռի հանձնման տեղեկատվական վահանակը դադարել է տվյալներ ցույց տալ Մոսկվայի ժամանակով գիշերվա 01:00-ից հետո:

«Շերեմետևո» ժամանած ինքնաթիռները մի քանի ժամ շարունակ կայանված են մնում օդային նավահանգստում: Ինչպես  նրանք պնդում են, ուժեղ ձնաբքի պատճառով չեն կարողանում կայանել օդանավերը:

Աղբյուրը հայտնում է, որ ուղևորների համբերության բաժակը լցվել է. նրանք կոպիտ ձևով պահանջում են իրենց ուղեբեռը գրանցման սեղանների մոտ:

Օդանավակայանում կարգուկանոն պահպանելու համար կանչվել են Ռոսգվարդիայի դիմակավորված աշխատակիցները: «Շերեմետևո» օդանավակայանը հենց նոր փակվել է ինքնաթիռների ժամանման համար՝ եղանակային վատ պայմանների պատճառով:

Ալիքի տվյալներով՝ հենց այս պահին Մոսկվայի մարզի երկնքում պտտվում են «Պոբեդա» ավիաընկերության երկու ինքնաթիռներ, որոնք ժամանել են Վլադիվոստոկից և Մուրմանսկից: Հավանաբար, դրանք կուղղորդվեն դեպի պահեստային օդանավակայաններ:

«Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով՝ Շերեմետևո օդանավակայանը ժամանակավորապես փակ է օդանավերի ժամանման համար, մինչև Մոսկվայի ժամանակով 08:00-ն»,- ասված է օդանավակայանի հաղորդագրության մեջ:

 
 
1/3242
bottom of page