top of page

«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է». ՌԴ դեսպանն Արծրուն Հովհաննիսյանի ասածների համար դիմել է ՊՆ-ին

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 15 hours ago
  • 1 min read

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն Արծրուն Հովհաննիսյանի` Ստալինգրադի ճակատամարտի նշանակության մասին սկանդալային հայտարարություններից հետո նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։

Դեսպանը նախ շնորհավորել է Պապիկյանին՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ, ապա անդրադարձել Արծրուն Հովհաննիսյանին։

«Հայ ժողովրդի կողմից Հաղթանակի օրվա հանդեպ խոր հարգանքի ֆոնին լայն տարածում են գտել ՀՀ ՊՆ նախկին պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի պատմական կեղծ և հայհոյախառն հայտարարությունները, որոնք, փաստացի, արդարացրել են նրա կողմից երկրի գլխավոր հեռուստաալիքով այդ սուրբ օրը հնչեցրած ֆաշիստական ​​Գերմանիայի ագրեսիան։ Հատկապես ցավալի էր նման հայտարարություններ լսել մի մարդու շուրթերից, ով այժմ ղեկավարում է ՀՀ ՊՆ Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտը, որը կրում է Հայրենական մեծ պատերազմի անվանի հրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Մարշալ Բաղրամյանի անունը։

Դժվար է նման արարքը գնահատել որպես այլ բան, քան մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ, որոնք կանխեցին ԽՍՀՄ ժողովուրդներին ստրկացնելու և ոչնչացնելու Հիտլերի ծրագրերը, ինչպես նաև փրկեցին մարդկությանը «շագանակագույն ժանտախտից»»,- ասվում է դեսպան Կոպիրկինի նամակում։


1/2701
bottom of page