2024 թ.-ին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի. Վահե Հովհաննիսյան
- Armen Sukiasyan
- 10 hours ago
- 1 min read
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը, ի դեմս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Նախարար Հովհաննիսյանը նախ շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ նախագահին արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում 2024 թվականին Հայաստանին ուղղված ՎԶԵԲ ներդրումները հասել են ռեկորդային՝ 400 մլն եվրո սահմանաչափի: Ապա, անդրադառնալով ՎԶԵԲ կապիտալի մեծացման գործընթացին Հայաստանի մասնակցության թեմային, Վահե Հովհաննիսյանն ընդգծել է Հայաստանի՝ կառույցի առաքելությանը սատարելու պատրաստակամությունը։
Նախարարի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև ՎԶԵԲ առանձին մասնագիտական թիմերի հետ և քննարկել ՀՀ պորտֆելում առկա կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի առաջընթացը, ինչպես նաև առկա խնդիրները: