Կյանքից հեռացել է Իրանում ՀՀ առաջին դեսպան, արևելագետ Վահան Բայբուրդյանը
- 4 days ago
- 1 min read

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի մարտի 9-ին կյանքից հեռացավ մեր սիրելի ուսուցիչը՝ ականավոր գիտնական, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի երկարամյա վարիչ Վահան Բայբուրդյանը, այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտից։
«Նրա գիտական գործունեությունը, նվիրվածությունը իրանագիտության զարգացմանը և նրա մարդկային կերպարը մեծ հետք են թողել գործընկերների, աշակերտների և գիտական հանրության մեջ։
Հոգեհանգստի կարգը և հրաժեշտի արարողությունը տեղի կունենան չորեքշաբթի՝ մարտի 11-ին 18:00-ին, Սուրբ Սարգիս եկեղեցիում (Նոր Նորք, 5-րդ զանգված)։
Հուղարկավորությունը տեղի կունենա մարտի 12-ին՝ նույն վայրից։
Խորին ցավակցություն ենք հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և գնահատել են նրան»։
Նշենք, որ Բայբուրդյանը Իրանում ՀՀ առաջին դեսպանն էր։ Նա 92 տարեկան էր:




















