top of page

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Խոզնավարի ուղղությամբ, վնասվել է բնակելի տուն

May 29, 2025
1 min read

Մայիսի 29-ին՝ ժամը 01:00-01:15-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունում։

 
 
1/3784
bottom of page