Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ՀՀ 2–րդ նախագահ
- Armen Sukiasyan
- Aug 2
- 1 min read

Այն, ինչ կատարվեց Սամվել Կարապետյանի հետ, ֆանտաստիկ ապերախտություն է. ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` «5–րդ ալիքի» եթերում։
Նրա խոսքով, գործարար, բարերար Սամվել Կարապետյանի դեմ կատարվածը հարված է բարեգործությանը՝ որպես հանրային ինստիտուտի, հիմարության ծայրահեղ աստիճանն է․
«Սամվել Կարապետյանի բարեգործության չափը երևի միայն Քրքորյանի հետ կարելի է համեմատել, մի տարբերությամբ, որ Քրքը բիզնեսով չի մտել Հայաստան։ Սամվել Կարապետյանը մեծ ներդրումներ է արել և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։ Հիմա, երբ ներդրումների ծավալը նվազել է Հայաստանում, հարձակում ունենալ խոշոր ներդրողի վրա, ուղղակի հիմարություն է»։
Նա հիշեցրել է, թե ինչ վիճակում են եղել բաշխիչ ցանցերը, երբ եղել են պետական, ասաց` խայտառակ պատկեր էր, իր ժամանակ են սեփականաշնորհվել։
Քոչարյանը նկատել է նաև, որ բաշխիչ ցանցերի հաշվին լավություն են ուզում անել` ընտրություններին քվեներ կորզելու համար։ «Քանդելու են աշխատող համակարգը»։