top of page

Մինչ Փաշինյանը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է Սամվել Կարապետյանին. ամերիկացի ակտիվիստ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Ամերիկացի քաղաքական ակտիվիստ Լորա Լումերը, ով հայտնի է Դոնալդ Թրամփին աջակցելով և նրա վարչակազմում կադրային որոշումների վրա ազդելով, իր միկրոբլոգում անդրադարձել է հայ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։

«Ջո Բայդենը սկսել է նախագահ Թրամփի քաղաքական հետապնդման անհաջող փորձը։ Բրազիլիայի նախագահը ձերբակալել և քաղաքական հետապնդման է ենթարկել Ժաիր Բոլսոնարուին: Ռումինիայում չեղյալ են հայտարարել ընտրությունները և հետապնդել Թրամփին աջակցող պոպուլիստական թեկնածուին: Մինչ Հայաստանի վարչապետը Վաշինգտոնում է, իր հայրենիքում նա հետապնդում է քրիստոնեական արժեքներ դավանող գործարար Սամվել Կարապետյանին: Դադարեցրեք իշխանությունը որպես զենք օգտագործել քաղաքական հակառակորդների դեմ: Սա գլոբալ ճգնաժամ է։ Եվ այն արագորեն թափ է հավաքում ամբողջ աշխարհում», — գրում է Լումերը։

 
 
1/3186
bottom of page