ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հայաստանի մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակում ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են ապացուցողական և վարութային այլ գործողություններ, կան նաև ձերբակալված անձինք։ Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին այլ տեղեկատվություն չենք կարող տրամադրել»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտնել էր, որ Արթիկ համայնքի «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ այսօր առավոտյան բերման են ենթարկվել ուժային մարմինների կողմից։
Նշենք, որ հոկտեմբերի 25-ին ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում Արթիկում, ՏԻՄ ընտրություններ են։




















