top of page

Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ ձերբակալվել է

Oct 21, 2025
1 min read

Քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելու գործով մեկ անձ է ձերբակալվել։

«Մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործություն և կողոպուտ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է»,-Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ երեկ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգել էր, որ կազմակերպված խմբով հարձակվել են ակտիվիստ Արթուր Չախոյանի վրա, ծեծել նրան և գողացել հեռախոսը։

 
 
1/3857
bottom of page