top of page

Վրացական ընդդիմության կողմնակիցները կրկին փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան

  • Oct 5, 2025
  • 1 min read

Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ընդդիմության կողմնակիցները կրկին փակել են Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան՝ Վրաստանի խորհրդարանի մոտ։

Շենքի դիմաց հերթապահություն են իրականացնում հատուկ նշանակության ուժերը։

Երեկվա իրադարձություններից և նախագահական պալատի վրա հարձակում գործելու փորձից հետո Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «այսօր և առաջիկա օրերին կայանալիք ցանկացած բողոքի ցույց կհամարվի երեկվա իրադարձությունների շարունակություն, և կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։

Նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այսօր բոլորը պետք է հավաքվեն Ռուսթավելի հրապարակում։ Նա կոչ է արել բոլոր նրանց, ովքեր պաշտպանում են եվրոպամետ դիրքորոշումը, բողոքի ցույցեր անցկացնել առանց դիմելու ապակառուցողական մեթոդների կամ հակասահմանադրական ուղիներ ընտրելու.

 
 
1/3406
bottom of page