top of page

Շենգավիթի թաղապետը հրաժարական տվեց

  • Oct 6, 2025
  • 1 min read

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Մինասյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա անձամբ է հայտնել՝ սոցցանցի իր էջի միջոցով․

«Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հոկտեմբերի 10-ից դադարեցնելու եմ իմ աշխատանքային գործունեությունը»:Նշենք, որ Մինասյանը թաղապետի պաշտոնում նշանակվել էր ամիսներ առաջ՝   հունիսին՝ Ռազմիկ Մկրտչյանի հրաժարականից հետո։ Մկրտչյանը  այժմ տնային կալանք է կրում, ըստ մամուլի տեղեկությունների՝ թաղապետարանի աշխատակիցներից մեկին ծեծելու համար։  

 
 
1/3376
bottom of page