top of page

Հրդեհ Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 13, 2024
  • 1 min read

Նոյեմբերի 13-ին, ժամը 17:48-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանեվան և Մեծ Մասրիկ գյուղերի միջակայքում այրվում է տորֆ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տորֆավան գյուղի տորֆի դաշտերում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։25-ին, մարվել՝ 21։06-ին։ Մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ:


bottom of page