Խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած ֆուտբոլիստը մահացել է
- 2 hours ago
- 1 min read

Կոլումբիական «Միլոնարիոս» ակումբի երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Սանտյագո Կաստրիլիոնը մահացել է 18 տարեկանում՝ խաղի ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նրան անմիջապես ցուցաբերվել է թիմի բժիշկների օգնությունը, որից հետո տղային տեղափոխել են մասնագիտացված հիվանդանոց: «Չնայած բժիշկների ջանքերին՝ Սանտյագոն գիտակցության չի եկել և մահացել է այս կիրակի»,- ասվում է հայտարարության մեջ:




















