top of page

Սիսիան-Աղիտու ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «MAZ»-ը. կան տուժածներ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Nov 2, 2024
  • 1 min read
ree

Նոյեմբերի 2-ին` ժամը 13:23-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Ա․) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Ա.):

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, Վ. Ա․-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. Վ. Ա․-ն և ուղևոր Ա․ Ե․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

1/3212
bottom of page