top of page

«Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մոսկվայի պատրիարքության ծնունդը»․ Արա Պապյան

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկնում եմ նորից՝ Նիկոլն ինչ անում է, անում է Ռուսաստանի համար, անկախ այն բանից, ինչ է ինքը խոսում կամ ինչ են խոսում նրա մասին Ռուսաստանում։ Այդպես է եղել ամենասկզբից։ Դա պարզ դերաբաշխում է։


Ակնհայտ է, որ եթե Նիկոլին հաջողվի կաթողիկոսին գահընկեց անել, ապա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Ռուսաստանի թեմերն անջատվելու են և հռչակեն առնվազն որոշակի ավտոկեֆալ (ինքնանկախ) գոյություն, ինչպես օրինակ Կ․Պոլսի պատրիարքությունն է։ Բնականաբար Ռուսական պետության անմիջական վերահսկողությամբ, ինչպես, օրինակ, Կ․Պոլսում է։


Հիմա հարց՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության ծնունդը ո՞ւմ է ձեռնատու, մե՞զ՝ հայերի՞ս, թե Պուտինի՞ն ու թյուրքերի՞ն։


Իհարկե Նիկոլը դա կկոչի եկեղեցու բարենորոգում և ոմանք այդ կուտը կուտեն, կամ ցույց կտան, որ կերել են՝ որպեսզի պաշտոններն ու թալանը պահեն, բայց դրանից էությունը չի փոխվելու։ Ահավոր ու անշրջելի վնաս է հասցվելու հայ ինքնության հերթական կարևոր հիմնասյունին»։

 
 
1/3212
bottom of page