top of page

ՔԿ-ից պնդում են՝ հոկտեմբերի 27-ին Վեհարանը խուզարկելու որոշում չկա

  • Oct 24, 2025
  • 1 min read

 «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը։ Դա պատրաստվում են անել քննչական գործողությունների անվան տակ ու անգամ որոշ քննիչների զգուշացրել են կոնկրետ օրվա համար, որ  հոկտեմբերի 27-ին պատրաստ լինեն մուտք գործել Վեհարան։ 

 Լրատվամիջոցի  աղբյուրների փոխանցմամբ՝ ստեղծված քննչական խումբը բազմամարդ է։ Քննությանը մոտ կանգնած աղբյուրներից ստացած տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական մեկնաբանության համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ՝ պարզելու, թե արդյոք Վեհարանում խուզարկություն կատարելու միջնորդությամբ արդեն դիմե՞լ են դատարան ու ստացել թույլտվություն։ ՔԿ-ից հերքել են՝ վստահեցնելով, որ նման որոշում չկա։

 
 
1/3520
bottom of page