Հովհաննավանքում քաղաքացին կարգալույծ քահանայի ձեռքից խլել է Սուրբ գիրքը և հրաժարվել է վերդարձնել
- Armen Sukiasyan

- 3 days ago
- 1 min read

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է քաղաքացին խլում Ստեփան Ասատրյանի ձեռքից Սուրբ գիրքը և հրաժարվում է տալ նրան։
Դեպքից հետո հավաքվածները քաղաքացուն դուրս են բերել Հովհաննավանքից և Սուրբ գիրքը տվել են կարգալույծ քահանային։
Հիշեցնենք, որ այսօր Հովհաննավանքում պատարագ է անցկացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանը։ Պատարագին ներկա են գտնվել մի խումբ պաշտոնյաներ, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։




















