top of page

Իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել. Սրբուհի Գալյանը՝ Մերձավանում սպանությունների մասին

  • Sep 25, 2025
  • 1 min read

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը չի մասնակցել կառավարությունում Արմավիրի ողբերգական դեպքի առնչությամբ տեղի ունեցած քննարկմանը։

«Ես չեմ մասնակցել նման քննարկման, բայց Ներքին գործերի նախարարությունը սկսել է ակտիվ աշխատանքը, որ, ի վերջո, հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Գալյանը կոչ արեց սպասել այնքան, որքան անհրաժեշտ է, որ արդյունքներ տեսնենք։

Հարցին՝ եթե իրավապահ համակարգն իր տեղում լիներ՝ հնարավոր կլինե՞ր կանխել ողբերգությունը՝ նախարարն ասաց, թե այդ հարցի պատասխանը կտա նախաքննությունը։

«Գուցեև հնարավոր էր, գուցեև հնարավոր չէր։ Ցավոք, մենք իդեալական աշխարհում չենք ապրում, մեր երկրում տեղի են ունենում հանցավոր արարքներ, պետությունը ոչ բոլոր արարքներն է հասցնում կանխել ու դա ամբողջ աշխարհում է, ոչ միայն Հայաստանում»,- նշեց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 


 


Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։

 
 
bottom of page