top of page

Հրդեհ Նուբարաշենում. մանրամասներ

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Oct 5, 2024
  • 1 min read
ree

Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում

Հոկտեմբերի 4-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 15-րդ փողոցի արտադրամասերից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել ժամը 21:24-ին, մարվել՝ 21:38-ին: Այրվել է բամբակյա թափոն (մոտ 70 քմ):

1/3213
bottom of page