Քարերով հարվածել են ավտոմեքենային, որի մեջ է եղել Տիգրան Համասյանը․ Shamshyan.com
- Arevik Charchyan
- Aug 30, 2024
- 1 min read

Shamshyan.com-ը գրում է, թե երեկ՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում․ «Ռապի լճի» մոտ տեղի է ունեցել միջոցառում, որի ժամանակ անհայտ անձինք քարերով հարվածել են «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենային»: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենայում է եղել ճանաչված դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը:Դեպքի կամ դրա շարժառիթների մասին մանրամասներ նշված չեն։