top of page

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

  • Writer: Arevik Charchyan
    Arevik Charchyan
  • Sep 18, 2024
  • 1 min read

Աբովյան փողոցում առաջին երթևեկելի գոտին առանձնացվել է հասարակական տրանսպորտի համար՝ հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունը ապահովելու նպատակով:


Բացի այդ, Աբովյան և Կորյունի փողոցների խաչմերուկում տեղադրվել է աջ լրացուցիչ սեկցիա, և նշված երթևեկելի գոտուց թույլատրվում է կատարել աջ շրջադարձ:


Անհրաժեշտ է հաշվի առնել, որ այդ գոտին նախատեսված է հասարակական տրանսպորտի համար և տվյալ գոտում հասարակական տրանսպորտն ունի առավելություն:


Ըստ այդմ, վարորդները կարող են կատարել աջ շրջադարձ միայն այն դեպքում, երբ գոտին ազատ է և չկա հասարակական տրանսպորտ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

bottom of page