«Ո՞ւր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները»․ Տեր Զարեհ Աշուրյան
- Armen Sukiasyan

- 1 hour ago
- 1 min read

Տեր Զարեհ Աշուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուր են նայում իրավապաշտպան կազմակերպությունները, ինչու չեն արձագանքում, մեր պետությունում հավատարմագրված ներկայացչությունները, երբ այսքան ատելության խոսք է գեներացվում եկեղեցականների դեմ, ովքեր չեն միաբանում իշխանականներին ընդդեմ Սուրբ Եկեղեցին, երբ մեր հոգևորականների ֆիզիկական հաշվեհարդարների սպառնալիքի տակ անգամ վախենում են ընտանիքի անդամներին տանը միայնակ թողնել։ Վտանգված է ժողովրդավարությունը, անձնական կյանքի անձեռնամխելությունը։ Աշխարհը կուրացած է, նրանց աչքերը փակ են մեր խնդիրների համար, նրանք չեն տեսնում մեր հոգևորականների և հավատացյալների տառապանքը»։




















