top of page

ՀՀ նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը. Մարուքյան

  • 12 hours ago
  • 1 min read

Մենք ասել ենք, որ ընդդիմության միավորման գործընթացում տեսնում ենք, որ Հանրապետության նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել հոգևոր դասի ներկայացուցիչը։ Քանի որ Հանրապետության նախագահի պաշտոնը Հայաստանում այս պահին գործադիր պաշտոն չէ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարում ասել է Էդմոն Մարուքյանը:

««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է նախընտրական ծրագիր, որտեղ կա ծրագրային դրույթ Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին հեռացնելու վերաբերյալ։ Փաշինյանն ի՞նչ է ասում, ասում է՝ տվեք մեզ մանդատ, հենց հանկարծ այդ մանդատը ձևավորվի, ասելու է, որ ժողովուրդը մեզ լիազորել է, որ մենք մտնենք Հայ առաքելական եկեղեցի»,- նշել է նա։

 
 
1/3487
bottom of page