top of page

Անի թաղամասի փողոցների հիմնանորոգումն իրականացվելու ՎԶԵԲ վարկային միջոցներով և Փաշինյանի վարչապետության ամբողջ ընթացքում ծրագրից իրականացվել է միայն մի հատվածը. Գյումրու փոխքաղաքապետ Առաքելյան

  • Jun 11
  • 1 min read

Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանն անդրադարձել է արտահերթ ընտրությունների թեմային և Անի թաղամասի փողոցների նորոգմանը:

Այսօր Գյումրու քաղաքապետին փոխարինող Ավետիս Առաքելյանը հանդիպեց լրագրողների հետ, անդրադարձավ քաղաքին առնչվող մի շարք հրատապ և հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, ինչպես նաև պատասխանեց երկրի քաղաքական օրակարգին վերաբերող հարցերին:

Ասուլիսի առանցքային թեմաներից մեկը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններն էին, որոնցով նա նպատակահարմար է համարում Գյումրիում արտահերթ տեղական ընտրությունների անցկացումը։ Ավետիս Առաքելյանը մեկնաբանեց երկրի ղեկավարի այս դիրքորոշումը՝ ներկայացնելով քաղաքային իշխանության տեսակետը ստեղծված քաղաքական իրավիճակի և հետագա քայլերի վերաբերյալ։

Լրագրողների հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն դարձվեց Անի թաղամասի փողոցների անմխիթար վիճակին և դրանց վերականգնման ձգձգվող ծրագրերին, ինչի մասին նախօրեին խոսել էր նաև վարչապետը։ Ավետիս Առաքելյանը պարզաբանեց ստեղծված պատկերը, նշեց, որ Անի թաղամասի փողոցների հիմնանորոգումն իրականացվելու է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային և դրամաշնորհային միջոցներով։ Քաղաքապետին փոխարինողը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամբողջ ընթացքում այս մեծածավալ ծրագրից իրականացվել է միայն մի հատվածը։ Նրա խոսքով՝ Գյումրու ներկայիս վարչակազմին հաջողվել է կարճ ժամանակահատվածում հաղթահարել բյուրոկրատական քաշքշուկները, ինչը թույլ կտա շուտով տեսանելի արդյունքներ գրանցել թաղամասի ճանապարհաշինության ոլորտում։

 
 
1/3637
bottom of page