top of page

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 1 day ago
  • 1 min read
ree

Երեկ՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում «Հերացու անվան թիվ 1» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Երևանի քրեական ոստիկանության վարչության ծառայողները, որտեղ բժիշկները հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 49-ամյա Կ․ Մարությանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած- ծակած վերք» ախտորոշմամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով վիրավորը հայտնի է քրեական անցյալով։

 
 
bottom of page