top of page

Խուզարկություններ են իրականացվում «Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի գրասենյակում

  • May 8
  • 1 min read

Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։ Իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։ Տեղեկությունը Tert.am-ին հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հաստատում ենք, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնել են կոմիտեից:

 
 
1/3750
bottom of page