top of page

Ուժը կորցրած է ճանաչվել Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատան լիցենզիան

  • 1 hour ago
  • 1 min read

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Facebook–ի իր էջում տեղադրել է իր հրամանը, որով ուժը կորցրած է ճանաչվում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օնիրա քլաբ» խաղատան կազմակերպման լիցենզիան։

Խոսքը հանրությանը հայտնի «Շանգրի լա» խաղատան մասին է։

Նշվում է, որ հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետում։

 
 
1/3635
bottom of page