«Թաթա» կարապը փախել էր Երևանի կենդանաբանական այգուց
1 hour ago
1 min read

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարապին անվտանգ բռնելու համար երթևեկությունը դադարեցվում է, ինչից հետո պարեկներին ու քաղաքացիներին հաջողվում է բռնել կարապին ու տեղափոխել կենդանաբանական այգի
։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կարապը պատկանում է Երևանի կենդանաբանական այգուն, և թե ինչպես է կարողացել «Թաթա» անունով կարապը դուրս գալ ազատավանդակից, դա պետք է մտահոգի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, քանի որ հենց քաղաքապետարանի իրավասության տակ է գտնվում կենդանաբանական այգին, իսկ եթե պարեկներն ու քաղաքացիներն էլ ճիշտ չկողմնորոշվեին, հնարավոր էր կարապը, որի արժեքը գնահատվում է մոտ 1500 ԱՄՆ դոլար, ընկներ ավտոմեքենայի տակ։




















