top of page

«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում

2 hours ago
3 min read
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունն ու կառավարման համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետական ինստիտուտների արդյունավետության հարցը, ինչպես նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ մտահոգությունների և վերլուծությունների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։
«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունն ու կառավարման համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետական ինստիտուտների արդյունավետության հարցը, ինչպես նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ մտահոգությունների և վերլուծությունների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։

Այս թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետները երկրում տիրող իրավիճակի, կառավարման համակարգի խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և կառավարության հրապարակած զեկույցների վերաբերյալ Արշակ Կարապետյանը նկատեց, որ դրանք իրեն հիշեցնում են անցյալ դարասկզբին բոլշևիկների կողմից իրականացվող հետապնդումները։ Նա ընդգծեց, որ բոլշևիկներին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. նրանք ցանկանում էին ազատվել կրոնից, հայտարարում էին, թե Աստված չկա, և բոլորը գնում են դեպի կոմունիզմ՝ նպատակ ունենալով պահպանել իշխանությունը։ Ըստ բանախոսի, եթե նրանք չվերացնեին եկեղեցիներն ու մզկիթները, չէին կարողանա 70 տարի մնալ իշխանության ղեկին։

Անդրադառնալով հարցին, թե ինչ զուգահեռներ կան այն ժամանակվա և այսօրվա իրադարձությունների միջև, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում նույն հետապնդումը եկեղեցականների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Գեներալ-մայորի փոխանցմամբ, չկա մի ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարները ենթարկված չլինեն հետապնդումների, որոնք շարունակվում են նաև վիրտուալ դաշտում։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ մեր Եկեղեցին հետապնդումների դեմ պայքարի մեծ փորձ ունի. 30-ական թվականներին բոլ շևիկները բազմաթիվ եկեղեցիներ քանդեցին, Ներքին գործերի նախարարի ցուցումով սպանվեց Խորեն Ա Կաթողիկոսը, սակայն այդ նույն նախարարին հետագայում գնդակահարեցին։ «Եկեղեցուն հետապնդելը ոչ մի իշխանության փրկություն չի բերել»,արձանագրեց Կարապետյանը։

Խոսելով Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի շարժառիթներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ մեր Եկեղեցու դեմ արշավները միշտ սկսվել են Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցելություններից հետո։ Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը՝ բանախոսը պնդեց, որ Փաշինյանը հանդիպումից առաջ ցանկանում էր ցույց տալ, թե կատարում է Էրդողանի ցուցումը Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա հավելեց, որ Հայոց եկեղեցին այսօր միակ ազգային օրգանն է, որը պաշտպանում է հայերի ազգային նպատակները, իսկ Փաշինյանը պարզապես կատարում է Էրդողանի և Ալիևի ցանկությունները։ Կարապետյանի համոզմամբ, մեր անկախությունն այսօր ավելի ծանր վիճակում է, քան Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ, որովհետև այն ժամանակ մեր ժողովուրդը գոնե ձայնի իրավունք ուներ։

Դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթություն և եղել է կասկածելի լրագրող, որը գումարներ է ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Այնինչ, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացել է պրոֆեսիոնալ միջազգային կրթություն, դասախոսել է, մեծացել է էլիտար ընտանիքում։ Ըստ զրուցակցի, մեր երկրի ղեկավարն այս ոլորտում անգրագետ է։ Նա համեմատական անցկացրեց նաև երկու երկրների դեսպանների միջև՝ նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պատմաբան է, Ռուսաստանում դեսպան Գուրգեն Արսենյանը հիմնականում զբաղվել է բիզնեսով, Չինաստանում դեսպան Սերգեյ Մանասարյանն ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, և միայն Ֆրանսիայում դեսպան Արման Խաչատրյանն ունի համապատասխան կրթություն։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում (Խազար Իբրահիմ), Ֆրանսիայում (Լեյլա Աբդուլաևա) և Ռուսաստանում (Ռահման Մուստաֆաև) ունեն համապատասխան կրթություն, ԱԳՆ-ում և ՆԱՏՕ-ում աշխատանքի երկարամյա դիվանագիտական փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համակարգային փոփոխություններին, ապա Արշակ Կարապետյանը փաստեց, որ Հայաստանում դիվանագիտությամբ, պաշտպանությամբ, ոստիկանությամբ և հետախուզությամբ զբաղվում են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ։ Պետությունը հսկայական միջոցներ է ծախսում մարդկանց կրթության վրա, սակայն նրանք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Նա առաջարկում է կադրային քաղաքականությունն ամրապնդել Սահմանադրությամբ և այնտեղ ամրագրել մի տող, ըստ որի՝ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն համապատասխան մասնագետներ։

Ամփոփելով զրույցը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի ներքին պոտենցիալը բավարար չէ զարգացման համար, մենք չենք կարող զարգանալ առանց արտաքին աշխարհի և պետք է օգտագործենք Սփյուռքի ռեսուրսները՝ դառնալով «Հարավային Կովկասի Իսրայել»։ Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է փոխել կառավարման ողջ համակարգը, դառնալ նախագահական երկիր, իսկ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, քանի որ մեր փրկությունը մեր ձեռքերում է։


 
 
1/3816
bottom of page