top of page

Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի. Տիգրան Աբրահամյան

54 minutes ago
1 min read

Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի: Գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանին տրված սահմանադրության փոփոխության խոստումը փաշինյանական իշխանությանը մտցրել է փակուղի:

Նախօրեի իշխանական ծրագրավորված սադրանքն ու վայրենի վարքագիծը պատահական չէին:

Ստեղծված իրավիճակում գործող կառավարիչն ունի 3 տարբերակ:

Առաջինը՝ համոզել Ադրբեջանին, այդ թվում՝ այլ զիջումներ առաջարկելով, հետաձգել սահմանադրական հանրաքվեի գործընթացը:

Երկրորդը՝ երկրի ներսում ամեն գնով անցկացնել հանրաքվեն՝ բռնաճնշումներով, մանդատային գողություններով, ապօրինություններով, բռնությամբ ու ծեծուջարդով:

Երրորդ տարբերակն արտահերթ ընտրություններն են, որոնք, անկախ ամեն ինչից, իրենց ռիսկերով ու վտանգներով, որպես պահեստային քայլ, մշտապես օդում կախված են լինելու»,- գրել է Աբրահամյանը:


 
 
1/3870
bottom of page