top of page

«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու Կոպիրկինը քննարկել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր

1 hour ago
1 min read

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։



Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։



Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն են հայտնել։



Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։

 
 
1/3779
bottom of page