Ինչ վիճակում է Սպերցյանի «Զենիթի» դեմ արտագնա խաղից հետո
- 12 hours ago
- 1 min read

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը մեկնաբանել է թիմի առաջատարներից մեկի՝ Էդուարդ Սպերցյանի վիճակը Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ արտագնա խաղից հետո։
«Սպերցյանը լավ է։ Նա կապտուկներ ունի ոտքերին։ Նրա հին վնասվածքը չի անհանգստացնում նրան», - մասնագետի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։
Еuro-football.ru-ն գրում է, որ հայ կիսապաշտպանը վնասվածք էր ստացել «Զենիթի» հարձակվող Պեդրոյի հետ բախման հետևանքով։ Բրազիլացին կարմիր քարտ է ստացել խախտման համար։
ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը խաղացել է 24 խաղ, խփել 11 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։




















