top of page

Եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել, թողել են, ինչպես Արցախում՝ հարյուրավոր զինվորների. Սամվել Կարապետյան

1 hour ago
1 min read

Իշխանությունները մեղադրանքներ են հնչեցնում, որ եթե վաղը հայ զինծառայող մոլորվի, Ադրբեջանի տարածքում հայտնվի, ընդդիմությունն իր «հալը կտեսնի»: Հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկայում նման ինչ-որ սցենարներ լինեն: Այս մասին հարցրել է լրագրողը՝ դիմելով  «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին:

«Կարող եմ ասել, որ եթե հայ զինվորը հայտնվեց Ադրբեջանի տարածքում, ուրեմն Փաշինյանն ու Պապիկյանը ձեռքը բռնել, տարել են Ադրբեջանի տարածք, թողել են այդ զինվորին, ինչպես Արցախում հարյուրավոր զինվորների թողեցին փախան»,-նշել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ընդդիմությանը,  ԱԺ-ում հայտարարել է՝ ես այսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ:

«Եթե Աստված չանի, մեր մի զինվոր հայտնվեց այնտեղ և այս ամեն ինչի արտահայտությունը մենք մեր զինվորի վրա տեսանք, այսօրվա ձեր ասած, ամեն մի նախադասություն քթներիցդ հանելու եմ»,-նշել էր նա։

1/3829
bottom of page