top of page

Թրամփը շնորհավորել է Հռոմի նոր Պապին

  • May 8, 2025
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է նոր Պապին ընտրվելու կապակցությամբ: Նա համապատասխան գրառում է հրապարակել Truth Social-ի իր էջում: 

«Ինձ համար մեծ պատիվ է իմանալ, որ նա առաջին ամերիկացի Պապն է: Ինչպիսի հուզմունք և ինչպիսի մեծ պատիվ մեր երկրի համար: «Անհամբերությամբ սպասում եմ Հռոմի Լեո XIV-ի հետ հանդիպմանը»,- գրել է Թրամփը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը։

Նա վերցրել է Լեո XIV անունը: 

1/3412
bottom of page