top of page

26-ամյա հայտնի տիկտոկերը մահացել է քաղցկեղից

  • 1 day ago
  • 1 min read

Սիդնի Թաուլը, ով սոցիալական ցանցերում հայտնի էր որպես մարդ, որ պատմում էր քաղցկեղի հազվագյուտ տեսակի մասին և ներկայացնում իր կյանքի փորձը, 26 տարեկանում մահացել է։

BBC-ի փոխանցմամբ՝  Թաուլի ընտանիքը սոցիալական ցանցերի էջերում հայտարարել է նրա մահվան մասին, որը տեղի է ունեցել լեղուղիների քաղցկեղի հետ կապված բարդություններից, որը տարածվել էր նրա մարմնի այլ մասերում։

«Սիդը խաղաղությամբ մահացավ երեկ երեկոյան՝ գրեթե երեք տարի տևած պայքարից հետո», - TikTok-ում մոր հետ տեսաուղերձում ասել է նրա եղբայր Օսթինը։

Թաուլը, որը այս շաբաթվա սկզբին տեղափոխվել էր խնամքի կենտրոն, TikTok-ում ուներ մեկ միլիոնից ավելի հետևորդ,  Instagram-ում՝ ավելի քան 200.000։

Վերջին երեք տարիները նա ներկայացրել է քիմիաթերապիա անցնող և քաղցկեղի հետ ապրող երիտասարդի առօրյան ՝ հույսերով, ուրախություններով և պայքարով։ Մահվան պահին նա ապրում էր Նյու Յորքում։

«Մենք շատ հպարտ ենք նրանով, թե որքան դժվարությամբ է Սիդնին պայքարել և իր ճանապարհը կիսել այդքան շատ մարդկանց հետ», - ասվում է Թաուլի ընտանիքի հայտարարության մեջ։

Նրա մահվան մասին հայտարարությունից հետո հազարավոր հետևորդներ մեկնաբանություներ են արել Թաուլի սոցիալական ցանցերի էջերում՝ հարգանքի տուրք մատուցելով նրան և համբերություն մաղթելով նրա ընտանիքին:

Մայիսին Թաուլը մի շարք տեսանյութեր էր հրապարակել հիվանդանոցից, որտեղ նա բուժում էր ստանում՝  հայտնելով, որ քաղցկեղը տարածվել է իր որովայնում։

Վերջերս նա իրականացրել էր մոդելային կարիերայի մասին իր երազանքը՝ լողազգեստով քայլելով The Chemo Club x Post Swim շոուի համար Miami Swim Week-ում։

 
 
1/3719
bottom of page