top of page

Մանրամասներ՝ «Չաղ Ռուստամի»՝ Ռուստամ Ստեփանյանի հոր մшհվան դեպքից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • 15 hours ago
  • 1 min read
ree

Այսօր՝ հունվարի 2-ին, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, ժամը 13:00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը, հայտնում է Shamshyan.com-ը։



Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին, Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։



Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էին ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, ով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։



Դեպքի փաստով նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այսօր, երբ հիվանդանոցից արդեն ահազանգ է ստացվել իրավապահներին, քննչական բաժնում քրեական վարույթը վերաորակվել է սպանության հատկանիշներով։

 
 
bottom of page